Կառավարության նիստում Փաշինյանը հիշեցրեց 2021 թվականի Նոյեմբեր 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները, ըստ այդմ՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդը բարձրացնելուն ուղղված քայլերի, սահմանագծման ու սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին։ Նա խոսեց նաև Արցախում առկա իրավիճակից ու սահուն կերպով, ադրբեջանական ոտնձգություններն ու սադրանքները բարդեց Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի վրա։
«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի»,- ասաց նա։ Մասնավորեցնելով ադրբեջանական զինուժի կողմից արվող ոտնձգությունները, Փաշինյանը նշեց․ «Սա նույնպես տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ, մենք մեծ հարգանք ունենք իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ, բայց այն ինչ անում է Ադրբեջանը մարդկանց խղճի և կրոնի ազատության նկատմամբ բռնություն է»,- ասաց վերջինս։ Ամփոփելով խոսքը հավելեց, որ պատրաստակամ են Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը