29 03 2022

ՄԱԿ-ը մտահոգված է ԼՂ-ում լարվածության աճի կապակցությամբ և ողջունում է դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերը

ՄԱԿ-ը մտահոգված է ԼՂ-ում լարվածության աճի կապակցությամբ և ողջունում է դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերը

Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդումները մտահոգություն են առաջացնում, ՄԱԿ-ը ողջունում է լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ եռակողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը։

«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ լարվածության մասին տեղեկություններով։ Ողջունում ենք դեէսկալացիայի ուղղությամբ եռակողմ ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից գործադրվող ջանքերը»,-ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ