29 03 2022

Meta-ն ՌԴ-ում արգելափակումից հետո տարեկան 2,2 մլրդ դոլար կկորցնի

Meta-ն ՌԴ-ում արգելափակումից հետո տարեկան 2,2 մլրդ դոլար կկորցնի

Statista ծառայության տվյալներով՝ Ռուսաստանում մոտ 66 մլն մարդ օգտվում է Facebook-ից: Ընդ որում, ըստ Meta-ի տարեկան հաշվետվության, ընկերությունը վաստակում է 19,68 դոլար՝ յուրաքանչյուր եվրոպացի օգտատիրոջից:

Այսպիսով, ՌԴ-ում սոցցանցի արգելափակումից ընկերության վնասը գնահատվում է տարեկան 1,3 մլրդ դոլար: Instagram - ի լսարանը Ռուսաստանում կազմում է մոտ 64 մլն մարդ: Նրանցից յուրաքանչյուրի հաշվին հարթակը վաստակում $12,84:

Համապատասխանաբար, արգելափակման պատճառով բիզնեսի վնասները կարող են հասնել տարեկան 823,6 մլն դոլարի՝ առանց գովազդի շուկայի կրճատման եւ սոցցանցի ներսում վաճառքի կորուստները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ