Yerevan.Today-ը Վեդիում զրուցել է Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերոջ հետ, որն արդեն 20 տարուց ավելի է Իջևանից տեղափոխվել է Վեդի։
«Ես Փաշինյանին ընտրել եմ որպես վարչապետ, բայց ճիշտն ասած էս վերջին շրջանում շատ մեծ հիասթափություն եմ ապրել, երբ որ մեծ խոստումներ էր տալիս, որ ժողովրդավարական է, ժողովրդի խոսքն է անցնում, բայց էսօր սա տեսնելով շատ մեծ հիասթափություն եմ ապրում»։
Փաշինյանի մանկության ընկերը հայտնեց, որ վերջին ընտրությունների ժամանակ՝ պատերազմից հետո էլ է Նիկոլ Փաշինյանին ընտրել, սակայն հիմա հիասթափված է։
Իսկ Վեդիի ընտրություններում քաղաքացին իր ձայնը Փաշինյանի թիմակցին չի տվել, այլ՝ ընդդիմադիր «Իմ Հզոր Համայնք» կուսակցության առաջնորդ Սպարտակ Թարթիկյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը