25 03 2022

Երեկ Արցախում թշնամու կողմից գյուղ զավթելու պահին «Շիշ բռնողը» Վեդիում բուկլետ էր բաժանում

Երեկ  Արցախում թշնամու կողմից գյուղ զավթելու պահին  «Շիշ բռնողը» Վեդիում բուկլետ էր բաժանում

«Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը Վեդիում «կոկորդիլոսագետի» բուկլետն է բաժանել՝ քարոզել է մարդկանց, որ ընտրեն ՔՊ թեկնածու Գարիկ Սարգսյանին:

Ինչու՞, ո՞ր առավելության համար, հարցրել են վեդեցիները։ Ասում են՝ պատգամավորը իրեն հատուկ  կիսագողական ոճով միայն համոզում էր, թե լավ տղա է, ընտրեք, որ իշխանությունը ձեր մարզին լավ աչքով նայի:

Yerevan.Today-ին մեկ այլ քաղաքացի էլ պատմեց, որ «Շիշ բռնողին» տեսել է մեկ այլ գյուղում՝ եղբոր հետ բուկլետ բաժանելիս: Նաիրի Սագսյանը, հիշեցնենք զուտ հաստիքով վարչապետ Փաշինյանի օգնականն էր, իսկ ըստ էության՝ կառավարության մոտ ցույցեր ցրող էր աշխատում:

Ի՞նչ են արել ՀՀ քաղաքացու համար, ի՞նչ վաստակով ու հեղինակությամբ են ՔՊ-ական երիտպատգամավորները ոտք դնում Վեդի, իրենց թույլ տալիս քարոզելու մարդկանց, որ փաշինյանական թեկնածուին ձայն տան՝ դժվար է տրամաբանել:

Մինչ այդ էլ, հիշեցնենք, Տարածքային կառավարման նախարարին էր գործուղել Վեդի՝ ծողագյուղցիների կողմից Երևան-Դիլիջան մայրուղին փակելու ակցիայի պահին:

Փաշինյանի համար այնքան կարևոր է իր քպական մետաստազները տարածել Արարատի մարզում, որ անգամ բացահայտ ցինիզմով Պաշտպանության նախարար է գործուղոել Վեդի՝ իր սանիկ «կոկորդիլոսագետ» Գարիկի քարոզաշրավը վարելու, այն էլ՝ Արցախում սկսված փոխհրաձգության ու Փառուխը գրավելու պատերազմական գործողությունների ֆոնին:

Այս բոլոր ջանքերը ցույց են տալիս, որ մարտի 27-ին կայանալիք Վեդու խոշորացված համայնքի ընտրություններից առաջ իշխանությունը Գարիկ Սարգսյանի պարտության ազդակներ է ստացել։ Թերևս դա է պատճառը որ այսքանմեծ ռեսուրս է կենտրոնացրել Վեդու ՏԻՄ ընտրություններին՝ թե՛ ասֆալտապատման  աշխատանքների կատարման մասով և թե՛ ֆիանսնական ու պատգամավորներին գործուղումների տարբերակով:

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ