ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու ՝ Հանթեր Բայդենի ներդրումային հիմնադրամը մասնակցել է Ուկրաինայում Պենտագոնի ռազմա-կենսաբանական ծրագրի ֆինանսավորմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, փոխանցում է РИА Новости-ն: Պենտագոնից բացի ծրագրի իրականացմանը անմիջական մասնակցություն են ունենում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը, Սորոսի հիմնադրամը եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը