Արցախում հումանիտար ճգնաժամ է և այս պայմաններում Շուշիիում ՄԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցում են Ադրբեջանի անդամակցման 30-ամյակին և շնորհավորական ուղերձներ են հղել Ադրբեջանին: ՄԱԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց կովկասագետ Աշոտ Ծատրյանը.
«Այն պայմաններում է դա տեղի ունեցել, երբ Արցախն ամբողջությամբ հումանիտար ճգնաժամի առաջ է կանգնած, Արցախի բնակչությունը շաբաթներ շարունակ չունի գազ, սա լուրջ խնդիր է և ոչ ոք չի խոսում այս մասին: Մենք դատապարտում ենք ՄԱԿ-ի այս գործունեությունը, այս շնորհավորական ուղերձները, որ Շուշիում իրականացրեցին: Հիվանդանոցներում գազ չկա, հացի արտադրամասերում, ամբողջ հատվածներում լուրջ խնդիր է գոյացել»:
Ամբողջականը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը