23 03 2022

Դատարաններն էլի կանցնեն էլեկտրոնային մակագրման․ բանալիները հասան ԲԴԽ

Դատարաններն էլի կանցնեն էլեկտրոնային մակագրման․ բանալիները հասան ԲԴԽ

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտին տեղեկացրել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության և քննվող քրեական գործով դրա համար խոչընդոտների բացակայության մասին: Այս մասին  տեղեկանում ենք Դատական դեպարտամենտից։

Ներկայումս «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և դատական դեպարտամենտի մասնագետների կողմից կատարվում են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու համար:

Մենք շահագրգիռ ենք մակագրման համակարգչային ծրագրի արագ վերագործարկման հարցում:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ դեռեւս ամիսներ առաջ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում առգրավվել էր համակարգիչը, որով իրականացվում էր քրգործերի բաշխումը: Օրեր առաջ դատախազությունից հայտնել էին, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին, եւ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ն հակադարձել էր՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ