23 03 2022

Արցախում մինչև մարտի 26-ը ներառյալ արձակուրդ կլինի

Արցախում մինչև մարտի 26-ը ներառյալ արձակուրդ կլինի

Եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված Արցախում նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։

Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա  դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ