22 03 2022

Գյումրիում գործազուրկ տղամարդը զանգահարել է ոստիկանություն ու հայհոյել երկրի ղեկավարներին. Aravot.am

Գյումրիում գործազուրկ տղամարդը զանգահարել է ոստիկանություն ու հայհոյել երկրի ղեկավարներին. Aravot.am

Գյումրու Անի թաղամասի 50-ամյա մի բնակիչ՝ Ա․ Կ.-ն օրերս զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և վիրավորական արտահայտություններ հնչեցրել երկրի բարձրաստիճան ղեկավարների հասցեին, տեղեկացնում է Aravot.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։

Տղամարդը իր բնակարան մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին պարզաբանել է, որ աշխատանք չունի, դա նյարդայնացնում է իրեն, այդ պատճառով էլ զանգահարել է ոստիկանություն ու վիրավորական արտահայտություններ հնչեցրել երկրի ղեկավարների հասցեին։

Նա նաև նշել է, որ եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ