Մարտի 22-ի դրությամբ կատարվել 60 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել։ Մահվան 1 դեպք է արձանագրվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 9 վարակակիր։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10469 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3077 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը