Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի Քասախ բնակավայրում հաղթանակ է տարել «Իմ Հզոր համայնք» խմբակցությունը: Հիշեցնենք, որ Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց «Վերոկազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ցուցակը գլխավորող Նորայր Սարգսյանը (ով նախկինում Եղվարդ քաղաքի քաղաքապետն էր):
Հաշվի չառնելով ընտրողների վստահությունը, Քասախցիների տված ձայները, «Իմ Հզոր համայնք կուսակցությանը» Քասախ բնակավայրի վարչական ղեկավար է նշանակել ՔՊ-ի ավագանու թեկնածու Արտակ Թովմասյանին, որը ՔՊ-ի ցուցակում էր, բայց՝ երրորդ տասնյակից հետո։ Համայնքի բնակիչները համարում են, որ Նորայր Սարգսյանը դուրս չի եկել դեռ Եղվարդի քաղաքապետի կերպարից և վախենալով իշխանությունների ճնշումներից, դարձել նրանց կամակատարը, այլապես ինչո՞ւ պետք է նշանակեր:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին Արտակ Թովմասյաը նշանակվել էր Քասախի համայնքապետի ԺՊ, և համայնքպետարանն ու բնակիչները բողոքի ակցիա էին անում նրա դեմ, միայն ոստիկանության «պատով» կարողացավ նա մտնել համայնքապետարան։ Այսօր էլ, փաստացի, հենց նրան են նշանակել այն պաշտոնին, որին դեմ էին համաքաղաքացիները։
Ըստ Քասախի՝ Yerevan.Today-ին ահազանգած բնակիչների՝ Թովմասյանի նշանակման հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետ Ղազար Ղազարյանը, որը Քասախից է, և Արտակ Թովմասյանի մետերիմնը։
Նկարում աջից Նորայր Սարգսյանն է, ձախում՝ Արտակ Թովմասյանը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը