21 03 2022

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, պրծավ․ քաղաքապետ



Ես զարմանում եմ, որ մինչև հիմա ինքնակամ են անում մարդիկ: Այդքան զգուշացրեցիք, որ այդ ինքնակամներն այլևս չի օրինականացվելու: Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Գնում են բանկից վարկ են վերցնում, չգիտեմ, ենթադրում եմ՝ ինչ-որ մարդիկ քաղաքապետարանում իրենց ինչ-որ բաներ են խոստանում: Հարգելիներս, վստահեցնում եմ, որ այդ խոստումները ոչ մի բան են, անիմաստ ինքնակամ շինություններ մի սարքեք: Հետո  պետք է գաք, ասեք՝ վարկ էինք վերցրել, սարքել էինք, չգիտեինք: Ես հիմա պաշտոնապես բոլորին հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, պրծավ»,-ասաց քաղաքապետը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ