Երեք հռետորական հարց Արցախ մուտք գործող գազատարը վերականգնելուց հետո. Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«նախ՝ ինչո՞ւ հենց ադրբեջանական կողմը ստանձնեց իր իսկ պայթեցրած գազատարի վերանորոգման աշխատանքները, այլ ոչ թե «Արցախգազը» (կամ առնվազն, այդ աշխատանքներում չապահովվեց՝ վերջինիս մասնակցությունը).
երկրորդ՝ Հայաստանից Արցախ մտնող գազատարի որևէ հատվածում նախքան պայթեցումը կա՞ր տեղադրված որևէ փական (винтель), որով հնարավոր էր անհրաժեշտության դեպքում արգելափակել գազի ներհոսքը հայկական երկրորդ հանրապետություն.
և երրորդ՝ հնարավո՞ր է, արդյոք, որ «պայթունը կազմակերպելով»՝ ադրբեջանական կողմը ոչ միայն նպատակ ուներ կաճաժամկետ ռեժիմով արցախահայության համար ստեղծել «անհարմարություններ», այլ նաև այդ պատրվակն օգտագործելով, Արցախ մտնող գազատարի վրա տեղադրել ՓԱԿԱՆ և այն որպես «մտրակ» , օգտագործել իր հետագա հակահայ գործողություններում...
Կարծում եմ այս հարցերի ամենաճիշտ պատասխանը կստանանք ոչ հեռու ապագայում»,-գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը