18 02 2021

Նախարարի կարծիքով Արցախում ճնշող մեծամասնության խնդիրները լուծված են



Գրեթե բոլոր բնակիչները, որոնք ավելի վաղ ապրում էին Ղարաբաղի արդեն օկուպացված տարածքներում, Հայաստանից վերադարձել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ վերադարձել է գրեթե 100 հազար մարդ: «Եթե հաշվի առնենք, որ Արցախի բնակչությունը կազմում է գրեթե 140 հազար մարդ, ապա կարելի է ասել, որ ՀՀ տարածքում դեռ մնում է ավելի քան 30 հազար արցախցի»,-նշեց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ