06 04 2020

Ահռելի գնաճ․ փաստորեն, ճիշտ էին նրանք, որ մեկ ամսվա սնունդ էին գնում



«Հայաստանը պարենային ապահովվածության խնդիր չունի»։ Այս խոսքերի հեղինակը վարչապետ Փաշինյանն է, որը կառավարության մարտի 19-ի նիստում հատ-հատ թվարկում էր, թե որ ապրանքից որքան ունենք և որքան կբավականացնի և ասում էր, թե սննդի դեֆիցիտ չի լինելու։

Շատերը հանգստության մեջ ընկան, և սկսեցին ոչ թե ահռելի գնումներ անել, այլ՝ սովորականի չափով։ Որոշներն էլ շարունակեցին ուշադրություն չդարձնել և մթերքն ամբարել։ Պարզվում է, սակայն, որ հենց այդ երկրորդ խմբի մարդիկ էին ճիշտը։

Հայաստանում գնաճ է։

Այս ամենին ուշագրավ է էկոնոմիկայի նախարարի վարքագիծը․ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով թանկացումներին Տիգրան Խաչատրյանն առաջարկեց․ «Եթե մենք տեսնում ենք՝ ոսպի և հնդկաձավարի գները բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները»:

Հարց է առաջանում, եթե պարենի խնդիր չկա, ինչո՞ւ է թանկանում մթերքը։

Ինչո՞ւ են այսքան տարբերվում երկրի ղեկավարի և նրա կառավարության անդամի խոսքերը։

Իսկ գուցե վարչապետը հանգստացնում էր քաղաքացիներին, որ իր մտերիմ սեփականատերերը գերշահո՞ւյթ ունենան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ