19 11 2019

Նվազագույն աշխատավարձը կդառնա 68 հազար դրամ

Նվազագույն աշխատավարձը կդառնա 68 հազար դրամ

Ազգային ժողովը նոյեմբերի 19-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից ներկայացված ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը 55 հազ դրամից դարձնել 68 հազ դրամ։

Առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Հանրային ծառայության մասինՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ