08 05 2019

«Սանիթեք»-ը վճարել է աշխատակիցների ուշացած աշխատավարձերը

«Սանիթեք»-ը վճարել է աշխատակիցների ուշացած աշխատավարձերը

«Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին իրենց հասանելիք գումարները ստանալու նպատակով։ Այս մասին գահտնում են ՄԻՊ գրասենյակից:

Դիմումների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ ընկերությունը մեկ քաղաքացու դեպքում չի տրամադրել նրա ամենամյա արձակուրդային վճարը, երեք այլ քաղաքացու դեպքում՝ նրանց ժամանակավոր անաշխատունակության նպաստը, երկու այլ քաղաքացու դեպքում՝ արձակուրդային վճարը և վերջնահաշվարկը։

Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են հասցեագրվել Երևանի քաղաքապետարան։ Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվել է տեղեկություն, որ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղը վճարել է քաղաքացիների հասանելիք գումարները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ