ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու առաջարկություն կներկայացնի կառավարություն:
«Մենք առաջարկներ ներկայացնելու ենք, թե ի՞նչ տարբերակով՝ չեմ կարող ասել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ինչպես նախկինում, այժմ ևս նախարարության աշխատակիցների աշխատավարձերը ցածր են։
«Որոշ չափով կառավարությունը, իհարկե, լուծել է այդ հարցը՝ տվել է բավականին մեծ գումար, որը պարգևավճարների ձևով մենք տալիս ենք: Դա աշխատավարձի 30 տոկոսն է: Կարելի է ասել, որ 30 տոկոսով արդեն բարձրացել է իրենց աշխատավարձը, բայց զուտ աշխատավարձը չի բարձրացվել»,- նշեց նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը