Մարտի 20-ին Կառավարության շենքի դիմաց բողքի ակցիա էին իրականացնում գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները: Նրանք բողոքում էին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից, ըստ որի՝ կառավարությունը պատրաստվում է 60 անգամ ավելացնել գրավատների ու փոխանակման կետերի համար տարեկան պետական տուրքը: Գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին նրանք նույն խնդրով կրկին կառավարության դիմաց էին: Կառավարությունը խոստացել էր քննարկել խնդիրը: Խոստման համաձայն, քննարկել է և թողել անփոփոխ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը