Մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ են սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո: Մարտի 18-ին նրանց միացել են նաև ուսուցիչները՝ հայտարարելով անժամկետ գործադուլ: Իսկ նորնաշանակ տնօրենը դպրոց եկել է ոստիկանների ուղեկցությամբ և պատրաստվում է աուդիտ իրականացնել: Ուսուցիչները համարում են, որ դա արվում է իրենց վախեցնելու համար:
Դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանի խոսքով իրենք ճանապարհ փակել չեն ուզում, քանի որ գտնում են, որ դա հարիր չէ մանկավարժին.
«Ճանապարհ փակել չենք ուզում, քանի որ հարիր չէ մանկավարժին ճանապարհ փակել, սակայն եթե ծայրահեղ անհրաժեշտություն լինի դրան էլ կդիմենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը