ՌԴ Պետդումայում փետրվարի 21-ին պետք է դիտարկեին «Ապահովագրական կենսաթոշակների մասին» դաշնային օրենքում փոփոխություններ մտցնելու մասին» օրինագիծը, սակայն չհասցրին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Օրինագիծը ենթադրում է ծերության ապահովագրական վճարները ժառանգաբար փոխանցելու իրավունքի ամրագրում:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակները նշում են են, որ այն թույլ կտա ապահովագրական վճարումներ կատարող քաղաքացիներին պաշտպանող մեխանիզմ ստեղծել, այն մարդը, որը կյանքի ընթացքում վճարներ է կատարում, պետք է երաշխիք ունենա, որ դրանք կվերադարձվեն իրեն կամ իր ժառանգներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը