27 12 2018

Բողոքի ակցիա՝ աշխատավարձի պահանջով

Բողոքի ակցիա՝ աշխատավարձի պահանջով

Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրով աշխատող քաղաքացիները դեկտեմբերի 27–ին վաղ առավոտից փակել են Երևան–Թալին ճանապարհն ու պահանջում են իրենց աշխատավարձերը։

Աշխատողներն իրենց մեքենաներով փակել են ճանապարհն ու պահանջում են, որ ներդրումային ծրագրի կապալառու Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա ընկերությունը վճարի իրենց աշխատավարձերը: Ըստ նրանց՝ իրենք 4-5 ամիսն է չեն վարձատվում կատարած աշխատանքի դիմաց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ