«Բոլորդ երևի հիշում եք Հասմիկ Սարգսյանին, Սիսիանի բնակչուհի։ Ուներ բազմաթիվ առողջական խնդիրներ։ Աշխատել է փռում, բայց առողջական խնդրների պատճառով դուրս եկել։ Վիրահատվել է չորս անգամ։ Սոցիալական աջակցություն չի ստացել։ Մուգ գրելուս իմաստը հասկացաք։ Մարդը, որ չի աշխատում և սոցիալական աջակցություն չի ստանում, իր երեխաների կամ իր գոյությունը պահելու համար այլ քայլերի է դիմում, գրում է Hraparak.am-ը։
Հիմա Հասմիկին պիտի բռնեի՞ն, թե՞ նրա ընտանիքին անապահովության նպաստից կտրողին․․․ Հա, կարող ենք ասել՝ Հասմիկ «գնա օչխար պահի», բա իր 4 երեխեքին ո՞վ պահեր․․․
Բայց դա հարցի մի կողմն է։ Հասմիկ Սարգսյանի պաշտպանները լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրազեկեցին, որ համաներումը բազմազավակ մոր վրա չի ազդել։
Աղքատությունից, անզորությունից, «երեխեքը սովից չմեռնելու համար» գողություն անողին՝ այն էլ՝ 4000 դրամ, համաներում չի հասնու՞մ․․․ Ժողովուրդ, այ սրա համար ձեն ձենի տվեք, սրա համար հայհոյեք, թե չէ «Մեր թագավորն ապրածի կենայի համար» հայհոյողներին, աղմկողներին չես հասկանում։
Ասում են՝ կրկնահանցագործ է, վա՜յ ձեր խիղճը կտրվի, երեխեքը հաց են ուզում․․․ հո մի անգամ կշտանալով չպրծա՞վ․․․ Ժամանակին Հասմիկը լրագրողներին պատմել է, որ երեխաներին պահելու համար 3 անգամ գողություն է կատարել, որից երկուսի դեպքում գումար, մեկի դեպքում սնունդ՝ պանիր ու պահածո: Վերջին անգամ գողություն է կատարել է իր ծանոթի տնից՝ հափշտակելով ընդամենը 4000 դրամ։
Նոր կառավարությանը պիտի հիշեցնել, որ եկել է «հացի խնդիր լուծի», որ եկել է ոչ թե նպաստները կտրելուց սկսի, այլ աշխատատեղեր ապահովելուց հետո նոր նպաստներին անդրադառնալու։ Նոր կառավարության պիտի հիշեցնել, որ համաներումը առաջինը պիտի տարածվեր Զինվորի մոր վրա, ով իր 4 անչափահասներին պահելու համար 4000 դրամ է գողացել․․․
Նյութն ամբողջությամբ կարդացեք Hraparak.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը