Օգոստոսի 13-ին «Լիդիան Արմենիա» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց:
Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝պահանջելով հստակեցնել իրավիճակը: Նրանց էին միացել նաև հարակից համայնքների բնակիչներ, որոնք պնդում էին, որ այս պարապուրդի հետևանքով համայնքներում կյանքը պասիվացել է:
«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատողների հետ հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանը:
Նա հայտնել է, որ տեսչական մարմինը ամսվա վերջում կտա իր գնահատականը, ուստի խնդրել է աշխատակիցներին սպասել։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցը նշեց, որ պատրաստվում են մի քանի շաբաթ էլ սպասել, մինչև պարզ կլինի հետագա ընթացքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը