20 04 2018

ԴԱՀԿ-ի աճուրդի հանած իրերի ուշագրավ ցանկը. Լուսանկարներ

ԴԱՀԿ-ի աճուրդի հանած իրերի ուշագրավ ցանկը. Լուսանկարներ

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իրականացնում է հարկադիր էլեկտրոնային աճուրդ, երբ որոշակի պարտավորությունները չկատարելու դեպքում կազմակերպության կամ անձի սեփականությունը հանվում է վաճառքի՝ պարտավորությունները փակելու համար:

Ուսումնասիրեցինք աճուրդի կայքը՝ տեսնելու, թե ինչեր են վաճառվում: Ապրիլի 13-ի դրությամբ, այն ունի հետևյալ պատկերը.

Աճուրդի է հանվել 333 անշարժ գույք, որից զգալի մասը բնակարաններ և բնակելի տներ, որոշ դեպքերում նաև տան բաժնեմասեր: Կա նաև դեղատուն, կենցաղի տուն, հանգստյան տուն, անասնաշենք:

Վագոն տնակ, որը գնահատվում է 180 հազար դրամ: Երկար տարիներ հողի վրա դրված լինելով հիմքը դեֆորմացվել և ենթարկվել է կոռոզիայի, ջրի ներհոսքից ներսի ֆաներաները տեղ-տեղ պոկված են, արտաքին մակերեսը՝ ժանգոտված, ունի վերանորոգման կարիք:

Ջրի տարա, որի 43 հազար դրամ է, տարողությունը՝ 1տ, գտնվում է ժանգոտված վիճակում, չի օգտագործվում: Ջրի տարաները մի քանիսն են:

Աճուրդի հանված մարդատար ավտոմեքենաները 60-ն են, այդ թվում Ավտոմեքենա "MITSUBISHI PAJERO 3.0", 2009թ. արտադրության, որը գնահատվում է 3 միլիոն 400 հազար դրամ:

"MAZDA 323F 1.5", 1997թ. արտադրության, որի դռների ծածկոցները, ձայնային համակարգի վահանակը, շարժիչի ծածկոցը, դիմացի և հետևի լուսարձակները, բեռնախցիկի դուռը և հետևի թափարգելը բացակայում են, այն գնահատվում է 152 հազար դրամ:

"VOLKSWAGEN JETTA 2.0 I", 1996թ. արտադրության, որի ներկը և դիմապակին՝ վնասված, շարժակազմից որոշ դետալներ՝ շարժիչը, դիմացի լուսարձակները, թափարգելը, անվադողերը, շարժիչի հովացուցիչը և սրահը բացակայում են: Ավտոմեքենան գտնվում է կիսաքանդ վիճակում: Գնահատվում է 84 հազար դրամ:

''ԳԱԶ 24", 1981թ. արտադրության, գտնվում է ոչ աշխատանքային վիճակում, թափքի վրա առկա են վթարների, կոռոզիայի հետքեր, անվադողերը՝ մաշված, սրահը գտնվում է վատ վիճակում, մարտկոցը և շարժիչը բացակայում են: Գնահատվում է 118 հազար դրամ:

Բեռնատար Ավտոմեքենաները 14-ն են:

Կայքում կա նաև ձեռքի էլեկտրական շաղափող, հարվածող-պտուտակահան մեքենա, արժեքը 9700 դրամ է:

Թվով 249 ոսկյա իրեր, թվով 402 հողատարածքներ, տասնյակի հասնող սարքավորումներ և շինարարական տեխնիկա:

Աճուրդում ներկայացված է նաև թեստ, որի արժեքը 45 դրամ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ