29 03 2018

Անհավասար մրցակցություն, անհարկի տուգանքներ, նոր հայեցակարգ. տաքսու վարորդները կրկին բողոքում են. Լուսանկարներ

Անհավասար մրցակցություն, անհարկի տուգանքներ, նոր հայեցակարգ. տաքսու վարորդները կրկին բողոքում են. Լուսանկարներ

Մարտի 29-ին ահատ տաքսի ծառայություն մատուցող վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները բողոքում են վերջերս Տրանսպորտի և կապի նախարարության սահմանած հայեցակարգի դեմ, որը նախատեսվում է տաքսիների և վարորդների պարտադիր լիցենզավորում և տաքսի ավտոմեքենաների՝ 6 տարուց ավելի չգործածում:

Վարորդները նաև մտավախություն ունեն, որ օնլայն տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները խուսափում են հարկերից: Անհավասար մրցակցային պայմաններում տաքսու վարորդները չեն կարողանում իրենց գործունեությունը շարունակել:

Վարորդները նաև իրենց դժգոհությունը հայտնեցին երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքներից և դրանք գանձելու գործընթացից: Մասնավորապես, նշվում էր, որ պատշաճ կարգով չեն տեղեկացվում տույժ ու տուգանքների մասին: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ոլորտում բարեփոխումներ իրականացվեն:

Վարորդների մեծ մասը ՀՀ կառավարության շենքի մոտ էր եկել սեփական ավտոմեքենաներով: Ոստիկանները պահանջում էին ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի գոտուց, սակայն վարորդները պնդում էին, որ դա կանեն, երբ Կառավարությունից իրենց ընդունեն և լսեն բարձրացրած հարցերը:

Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունեց ՀՀ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա լրագրողներին տեղեկացրեց, որ համատեղ քննարկումից հետո մամուլին կհաղորդեն մանրամասներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ