Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո օրենքով սահմանված երաշխիքներ կստանա:
Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունեց մարտի 29-ի նիստում:
«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) սեփականության իրավունքով անհատույց կտրամադրվի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, կառավարության աշխատակազմի ղեկավարը և Ազգային անվտանգության ծառայության տնօրենը կապահովեն օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը