Մարտի 24-ից 25-ը Հայաստանի տարածքում գրանցված ուժեղ քամու հետևանքով ԱԻՆ 911 ծառայությունում գրանցված ահազանգերից ՓԾ ստորաբաժանումների կողմից սպասարկվել է 129 դեպք. հիմնականում վնասվել են շինությունների տանիքներ, կոնստրուկցիոն տարրեր, շրջվել են ծառեր և կոտրվել ճյուղեր, ինչպես նաև վնասվել են գովազդային վահանակներ, սյուներ, որոնք խոչընդոտել են երթևեկությունը։
Միայն Երևանում գրանցվել է 54 ահազանգ, որից 8-ը՝ շրջված ծառ (վնասվել է 4 ավտոմեքենա, 5 դեպքերում երթևեկությունը խաթարվել է), 17-ը՝ շենք- շինությունների կառուցատարրերի վնասում, 29-ը՝ շենք-շինությունների տանիքների վնասում, 5-ը՝ այլ դեպքեր (ալեհավաք, պաստառ, էլ.սյուն):
Արագածոտնի և Արմավիրի մարզերում գրանցվել է 5 ահազանգ, համապատասխանաբար՝ շենք-շինությունների կառուցատարրերի և շինությունների տանիքների վնասի մասին:
Արարատի մարզում գրանցվել է 15 ահազանգ՝ 1-ը՝ շրջված ծառ, 13-ը՝ շենք-շինությունների տանիքների վնասում, 1-ը՝ այլ:
Կոտայքի մարզում ավելի շատ արտակարգ դեպքեր են գրանցվել. 35 ահազանգ՝ 34-ը՝ շենք-շինությունների տանիքների և 1 ավտոմեքենայի վնասում։
Գեղարքունիքի մարզում գրանցվել է 2 ահազանգ՝ շենք- շինությունների տանիքների վնասում:
Լոռու մարզից ստացվել է 3 ահազանգ՝ 2-ը շենք շինությունների տանիքների վնասում, 1-ը՝ այլ:
Շիրակի մարզում գրանցվել է 8 ահազանգ՝ շենք- շինությունների տանիքների վնասում:
Տավուշի մարզում, համաձայն ԱԻՆ-ի, մեկ ահազանգ է եղել՝ շենքի տանիքի վերաբերյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը