Հարավային Կորեայի Ազգային ժողովն ընդունել է օրինագիծ, որի համաձայն՝ աշխատանքային շաբաթը 68 ժամից կդառնա 52 ժամ: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Նոր օրենքի ընդունումը պայմանավորվում է ծնելիության մակարդակի բարձրացմամբ:
18 տարեկանը չլրացած անձինք կկարողանան աշխատել շաբաթական 35 ժամ՝ 40-ի փոխարեն:
Համաձայն վերլուծությունների՝ նոր օրենքի հետևանքով գործատուները կկորցնեն տարեկան 11 մլրդ դոլար:
Աշխատանքային ժամի կրճատման նախաձեռնությունը պատկանում է երկրի ղեկավարին: Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը