19 12 2024

Մինչ Փաշինյանը «բոյկոտում է» բարեգործությունը, մարդասիրական օգնությունը 4 անգամ աճել է․ Թվեր

Մինչ Փաշինյանը «բոյկոտում է» բարեգործությունը, մարդասիրական օգնությունը 4 անգամ աճել է․ Թվեր

 

«Բարեգործության առկա տրամաբանությունից պետք է դուրս գալ. Մենք պետք է բարեգործության մասին այնպիսի օրենք ընդունենք, որ Հայաստանը դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ, դա անթույլատրելի է, դա ուղիղ հակասում է այն տրամաբանությանը և գաղափարախոսությանը, որը մենք իրագործում  ենք»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ես դեմ եմ բոլոր նման դեպքերում որևէ կարգի օգնություն ստանալուն, նույնիսկ եթե եկել է, մաքսատանը կանգնել է։ Ոչինչ, թող մաքսատնից հետ տան, աշխարհում էնքա՜ն երկրներ կան, որ դրա կարիքն ունեն և իրենց համար խնդիր չեն այդ օգտագործած, մաշած կիսափչացած ապրանքները։ Ով դրա կարիքը ունի, թող ուղարկեն էնտեղ, թող ՀՀ չմտնի էդպիսի ապրանք»,- ասաց Փաշինյանը։

Ուշագրավ է, որ չնայած Նիկոլ Փաշինյանի՝ մարդասիրական օգնության նկատմամբ բոյկոտին և «բարեգործության տրամաբանությունից դուրս գալուն», այս տարի Հայաստան մարդասիրական օգնությունն աճել է ավելի ան 4 անգամ։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի, Հայաստան ուղղված մարդասիրական օգնության վերջին պատկերը հետևյալն է․

  • 2024 թվկանի հունվար-հոկտեմբերին Հայաստան է ուղարկվել 1253 տոննա մարդասիական օգնություն՝  33 մլրդ 280 մլն դրամ կամ 84 մլն 188 հազար 800 դոլար արժեքով։
  • 2023թ․ հունվար-հոկտեմբերին Հայաստան է բերվել 918,9 տոննա մարդասիրական օգնություն՝ 8 մլրդ 41 մլն դրամ կամ 20 մլն 40 հազար դոլար արժեքով։

Այսինքն, չնայած որ, ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, իրենց կառավարության տրամաբանությունն ու գաղափարախոսությունը բարեգործություն ընդունելուն դեմ է, այնուամենայնիվ, միայն ընթացիկ տարում 4,2 անգամ աճել է Հայաստան ուղարկված բարեգործական ապրանքի թիվը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ