Կորցնելով Կոնդը, կորցնելու ենք Երևանի կոլորիտներից մեկը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը:
«2018-ից ի վեր այս իշխանությունը փորձում է վերացնել ազգայինը՝ գործնականում ապացուցելով, որ իրենք հակազգայինի կրողն են: Տիգրան Ավինյանը դեռ փոխվարչապետ եղած ժամանակ Կոնդի վերակառուցման տարբեր ծրագրերի մասին հանդիպումներն անձամբ էր ունենում: Կոնդի բնակիչները նպատակադրված են պայքարել մինչև վերջ»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը