«Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված ասուլիսում «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորածների հարազատների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ասրյանն ասաց․
«Ըստ տարածված տեղեկատվության՝ շարունակվելու է 40+10 հազար ծրագիրը, բայց ձևափոխված, հետագայում թոշակառուները և անչափահասներն ինչ-որ գումար կստանան, իսկ մնացածները, հաշվի առնելով, որ աշխատունակ են, այդ նպաստը չեն ստանա։ Մենք շատ լավ գիտենք թե ներկայում արցախցիների քանի տոկոսն է աշխատանք գտել, սա մեծ խնդիր է առաջացնելու և կրկին տեղահանվելու մեծ ալիք ենք ունենալու, քանի որ եթե ծրագիրը կրճատվի նրանք ստիպված են լինելու նոր բնակավայր փնտրել»։
Նա նաև հայտնեց, որ մամուլից լսել են, որ մոտը 30 հազար արցախցի լքել է Հայաստանը և եթե ծրագիրը դադարեցվի այդ հոսքը կավելանա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը