18 03 2022

Միջազգային հանրության համար հստակ ազդակ է, որ Արցախի հարցը փակված չէ․ Գեղամ Մանուկյան



ՀՀ իշխանությունները ոչ միայն ձեռքերը լվացել են Արցախի անվտանգությունից, այլ նաև սեփական երկրի սուվերենությունն են ուղղակի մոռացության տվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ աասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հարցին՝ Արցախի խորհրդրաանանկների հետ համատեղ հանդիպումները, հայտարարությունները ինչ արդյունք են տալիս

«Միջազգային հանրության համար հստակ ազդակ է, որ Արցախի հարցը փակված չէ, և նաև Արցախի ինքնորոշման, Արցախի հանրապետության ճանաչման հարցը մնում է հայ  քաղաքական մտքի օրակարագը։ Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի կասեցվի ենթադրելիք ցանկացած ազգադավ, մեր երկրի, Արցախի հանարպետությունը կասկածի տակ դնող փաստաթղթի ստորագրումը»,-ասաց Մանուկյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ