Ձեր ելույթից տպավորություն ստեղծվեց, որ Ձեր առաջարկությունը ուղղված է Ալիևին, մյուս մեր հակառակորդ երկրների քաղաքական գործիչների հայտարարությունների դեմ, եթե այդպես է, որքանո՞վ է ճիշտ քաղաքական տեսանկյունից՝ այլ երկրների ներկայացուցիչների դեմ հոդված ստեղծել։ Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստում հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին։
Վահագն Հովակիմյանը նշում է, որ ՀՀ քրեական օրենսգրքում արդեն իսկ կան հոդվածներ, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականության դեմ կոչերին ու գործողություններին, հետևաբար նպատակահարմար չի համարում այլ երկրների ներկայացուցիչնրի հայտարարարությունների վերաբերյալ քրեական օերնսգրքում լրացում կատարելը՝ քաղաքական տեսանկյունից։
Նշենք, որ ԱԺ Հայաստան խմբակցությունն առաջարկում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր` 301.2 հոդվածով, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները պետք է քրեորեն պատժվեն։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը