Խաղաղության դարաշրջան ասելով՝ խաղաղություն չի գալիս, խաղաղությունը երկկողմանի գործընթաց է, տանգոյի նման մի բան է, այն երկուսով են պարում, միայնակ չեն ստեղծում խաղաղություն: Ինչպես տեսնում ենք մեր ոխերիմ հարևաններն առանձնապես չեն վառվում խաղաղություն ստեղծելու երազանքով։ Այս մասին Աժ հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցուրթյան պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Հարցուփորձ անելով Սահմանադրություն չի փոխվում, այն փոխվում է Սահմանադրական խնդիրների կարագավորումների լուծման նպատակով։ Սահմանադրությունը պետք է մոտեցնել իրականությանը, որպեսզի պետական կառավարման համակարգը, քաղաքացիները, իրավապահ կառույցներն այն ընկալեն որպես իրենց գործունեությաբ հիմնական վարքականոն: Տպավորություն է, որ Սահմանադրության փոփոխման կառավարության հայեցակարգը հստակ չէ, կամ հստակ է, բայց չի ուզում այս պահին հրապարակել, այն գաղտնի է պահվում»,-ասաց պատգամավորը:
Ղազինայնը նշեց, որր Սահմանադրության փոփոխման օրակարգը կենսունանկ և իրականանալի չէ, այդ պատճառով էլ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատաքներին:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը