Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպման ժամանակ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ առանց որևէ նախապայմանի։ Նույն պահին Թուրքիայում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ խաղաղության հաստատման համար իրենք Հայաստանին են փոխանցել 5 կետանոց պահանջներ։
● Հայաստանի կողմից Ադրբեջան տարածքային ամբողջականության ճանաչումը՝ այդ թվում Արցախի հանդեպ ցանկացած պահանջից հրաժարում։
● Հայկական զորքերի դուրս բերում, ՀՀ տարածքից, այսպես կոչված, «անկլավներից», խոսքը Արարատի մարզի Տիգրանաշեն և Տավուշի մարզի 5 գյուղերի մասին է։
●Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա՝ 1970 թվականի խորհրդային քարտեզի հիման վրա։
● Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում՝ այդ թվում հատուկ կարգավիճակ տալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
● Ադրբեջանի փախստականների՝ Հայաստան վերադառնալու հնարավորության քննարկում կամ նրանց նյութական վնասի փոխհատուցում։
Սա թուրք-ադրբեջանական կողմի պատկերացրած հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը