Ուկրաինան հաստատ կհաղթի Ռուսաստանի հետ պատերազմում, բայց դեռ հայտնի չէ, թե երբ կգա մեր հաղթանակը։
Այս մասին արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք 100%-ով գիտենք, որ հաղթանակ է լինելու, բայց նույն 100%-ով դեռ չգիտենք, թե երբ կլինի... Սկիզբը պետք է լինի հրադադարով: Սա հնարավորություն կտա ապաշրջափակել մարդասիրական գործընթացները. մարդկանց հեռացում, ինչպես նաև սննդի և անհրաժեշտ իրերի առաքում»,- ասել է Զելենսկին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը