Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դժգոհություն է հայտնել, որ Եվրամիությունը տարակարծիք է եղել կառույցին երկրի արագացված անդամակցության հարցում:
«Ինչպե՞ս ենք գնահատում ԵՄ-ում ընդունված որոշումը: Դա այն չէ, ինչ մենք սպասում ենք», - նշել է նա տեսաուղերձում, որը տարածվել է ուրբաթ օրը։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ միջազգային գործընկերներից «արդեն այսօր նոր պատժամիջոցային որոշումներ է ակնկալում» Ռուսաստանի նկատմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը