ԵՄ –ը մոտեցել է իր հնարավորությունների սահմանագծին՝ Ռուսաստանի նկատմամբ ֆինանսական սահմանափակումների հարցում: Այս մասին հայտարարել Է ԵՄ՝ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը France Info ռադիոյի եթերում, փոխանցում է ТАСС-ը:
«Այդ պատժամիջոցները լուրջ բեռ են դարձել Ռուսաստանի տնտեսության համար: Ֆինանսական տեսանկյունից միշտ կարելի է ավելին անել, բայց մենք արդեն մոտ ենք հնարավորի սահմաններին: Մենք արեցինք այն ամենը, ինչ կարելի էր անել»,- ասել է Բորելը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը