Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ իր երկրում առկա հակամարտությունը կարող է լուծվել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության միջոցով։ Այդ մասին նա ասել է գերմանական BILD թերթին տված հարցազրույցում։
«Հարցն այն չէ, թե ես ինչ կարող եմ անել: Ցանկացած երկխոսության ժամանակ իմ նպատակն է դադարեցնել պատերազմը Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք ճանաչել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը, իսկ Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք։
«Պատերազմը դադարեցնելու համար ես պատրաստ եմ որոշակի քայլերի, պատրաստ եմ բանակցել, պատրաստ եմ փոխզիջումների: Բայց դրանք չեն կարող դավաճանություն լինել իմ ժողովրդի նկատմամբ։ Մյուս կողմը ևս պետք է պատրաստ լինի փոխզիջումների», – ասել է նա:
«Սա միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք դուրս գալ այս իրավիճակից: Մանրամասների մասին խոսելը դեռ շատ դժվար և վաղ է: Նախագահների միջև դեռ շփում չի եղել, և մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմը միայն երկու նախագահների միջև ուղիղ բանակցությունների միջոցով»,- ասել է Զելենսկին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը