Ադրբեջանի կողմից իրականացվում է համակարգային գրոհ Արցախի նկատմամբ, որը ստանում է տարբեր բնույթներ՝ զենքի կիրառում, հոգեբանական ճնշում, տնտեսական քայլեր: Ամենավտնագավորն այն է, որ ՀՀ իշխանության կողմից որևէ արձագանք չկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանի ասածը հետևյալն է՝ ես ունեմ պահանջներ, բավարարեք այդ պահանջները և դուք կունենաք խաղաղություն: Բայց նույնիսկ Ադրբեջանի հավակնությունները բավավրելու պայմաններում այս տարածաշրջանում խաղաղություն չի լինելու»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը