09 03 2022

Արցախում մեր հայրենակիցները երկու օր է ջեռուցում չունեն, մենք սա պետք է քննարկենք ԱԺ-ում. Գեղամ Մանուկյան



Ինչպես արդեն նշել էինք՝ Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը հայտարարեց, թե այս քվեարկության արդյունքները օրենքի նախագծին ու ծխելու արգելքներին չի վերաբերում: Պատգամավորն ասաց, որ այս նախագծի փոխարեն Ազգային ժողովում այսօր պետք է քննարկեին այն իրավիճակը, որ ստեղծվել է Արցախում։

«Գազատարը չի գործում, Արցախի մեր հայրենակիցներն արդեն երկրորդն օրն է՝ ջեռուցում չունեն, գնդակոծվում է Խրամորթ գյուղը, գյուղատնտեսական աշխատանքներն ուշանում են, իսկ դրա վերաբերյալ պաշտոնական Երևանից որևէ հայտարարություն չկա, փոխարենը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է խաղաղության պայմանագրի ու խաղաղության դարաշրջանի արհեստական թեզի կրկնումը», ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ