Բելառուսում՝ Բելովեժյան պուրակում սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլը:
ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Բելառուսում ՌԴ դեսպանությունը:
Նշենք, որ ՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկին ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլում կփորձի կրկին բարձրացնել հումանիտար միջանցքների թեման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը