04 03 2022

ՌԴ-ն պատրաստ է ուկրաինական կողմի հետ երկխոսության՝ «պայմանով, եթե ռուսական բոլոր պահանջները կատարվեն». Պուտին

ՌԴ-ն պատրաստ է ուկրաինական կողմի հետ երկխոսության՝ «պայմանով, եթե ռուսական բոլոր պահանջները կատարվեն». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ բացատրել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման համատեքստում ռուսական կողմի նպատակը, առաջադրանքներն ու մոտեցումները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Վլադիմիր Պուտինը շարադրել է Դոնբասի բնակչության պաշտպանության հարցով Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման համատեքստում Ռուսաստանի սկզբունքային մոտեցումները, մանրամասն բացատրել է դրա նպատակներն ու առաջադրանքները, որոնք, անկասկած, կիրականացվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

ՌԴ նախագահը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական կողմի հետ երկխոսության՝ «պայմանով, եթե ռուսական բոլոր պահանջները կատարվեն»։  

«Հույս են հայտնել, որ բանակցությունների ծրագրված երրորդ փուլի ընթացքում Կիեւի ներկայացուցիչները ողջամիտ եւ կառուցողական դիրքորոշում կզբաղեցնի»,- հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ