04 03 2022

Ժողովուրդը շախմատի միջի պեշկան է․ Հայկ Կոնջորյան



Տարիներ առաջ, երբ այսօրվա Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրող էր աշխատում Para TV-ում, սիրում էր քննադատել իշխանություններին բավականին պատկերավոր։ Օրինակ՝ թողարկումներից մեկում շատ դիպուկ ներկայացնում է զինվորին՝ խաղատախտակի վրա և մարտի դաշտում․ երկուսն էլ զոհ են գնում ղեկավարությանը։

Ասում է․ «Շախմատի մեջ ամենաշատը ժողովրդին մոտ է զինվորը: Օրինակ՝ զինվորն ամենաքիչ հնարավորություն ունեցող ֆիգուրն է, թագուհին կարող է ուր ասես գնալ, այս ծայրից մյուս ծայրը ցատկել, թագավորը կարող է շարժվել առաջ, հետ, կողքեր, ձին կարող է ցատկել սրա-նրա վրայով և միայն զնիվորն է, որը միշտ պետք է առաջ գնա: Նա պետք է առաջ գնա, պետք է կռվի, զոհվի և իր թիկունքում պահի թագավորական արքունիքը: Ժողովուրդն էլ զինվորի նման միշտ պետք է առաջ նայի, միշտ պետք է խելոք աշխատի ու զարտուղի բաների մասին չմտածի, պատերազմի ժամանակ պետք է գնա առաջին գիծ, պետք է զոհվի և իր հետևում պետք է պահի թագավորական արքունիքին և արտոնյալների դասին, այսինքն ժողովուրդն էլ շախմատի միջի պեշկան է»: 

Հետաքրքիր է՝ Հայկ Կոնջորյանը տեսակետներն ու սկզբունքները հաճա՞խ է փոխում, թե՞ հիմա էլ նույն կարծիքին է․ պատերազմում զինվորը զոհ գնաց իշխանության ու արտոնյալների դասին պահելու համար, իսկ ժողովուրդը շախմատի պեշկա է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ