04 03 2022

Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ ընդունելուց հրաժարվելը ճիշտ էր․ Օլաֆ Շոլց

Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ ընդունելուց հրաժարվելը ճիշտ էր․ Օլաֆ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ ընդունելուց հրաժարվելը ճիշտ էր, այդ հարցը դրված չէր և դրված չէ օրակարգում։

«Սա ճիշտ որոշում էր, այն ժամանակ այս հարցի վերաբերյալ շատ երկար բանակցություններ են եղել ՆԱՏՕ–ում», - ասել է նա։

Նա նշել է․ «Դուք պետք է շատ հստակ հասկանաք, որ սա, իհարկե, նախադրյալներ ունի, բայց հիմա, կարծում եմ, դա այն հարցը չէ, որ կարելի է քննարկել։ Մենք պետք է հաղթահարենք պատերազմը... համոզվենք, որ էսկալացիա չլինի, մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ուկրաինայի զարգացման հեռանկարները լավ լինեն, որպեսզի երկիրը ամբողջությամբ չավերվի, և որ միլիոնավոր մարդիկ չզոհվեն»,- ասել է Շոլցը։

Ինչ վերաբերում է ուկրաինական հայտին, Գերմանիայի կանցլերն ասել է, որ նախատեսվում է նախ «կոնկրետ օգնություն» կազմակերպել Ուկրաինայի համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ