03 03 2022

ՀՀ ԱԺ-ի իշխանական թևն ընտրեց հնագույն արևմտամետ նախագահ․ Մետաքսե Հակոբյան

ՀՀ ԱԺ-ի իշխանական թևն ընտրեց հնագույն արևմտամետ նախագահ․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախում հայը միայն մի երազանք ուներ՝ միանալ մայր Հայաստանին, ապրել ու արարել արժանապատիվ խաղաղության մեջ: Աշխարհը շատ համարեց ու լուռ համաձայնությամբ աջակցեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան սպանեն հային ու խլեն նրա Հայրենիքը:

Այդ դաժանության մեջ 18-20 տարեկան զինվորն ու հայը չընկրկեցին, անհավասար պայքարում զոհվեցին հանուն Հայրենիքի, սերունդների ու արժանապատվության:

Այսօր, երբ Արևմուտքը փորձում է թուլացնել մեր միակ իրական դաշնակցին, որի շնորհիվ Արցախի մի պատառիկին կառչած Հայն ապրում է Հայրենիքն ամբողջական տեսնելու երազանքով և իր իսկ ապրելով հաստատում, Հայաստանում շարունակում են աճել ու բազմանալ իշխանական արևմտամետ ուժերը:

ՀՀ ԱԺ-ի իշխանական թևն ընտրեց հնագույն արևմտամետ նախագահ, իսկ Արցախի Հանրապետության նախագահը վայրկյան անգամ չկորցրեց Արցախի ժողովրդի անունից շնորհավորել ՀՀ նորընտիր նախագահին (տեքստն էլ երևի նախապես գրվել էր):

Ես, որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, չեմ միանում Արայիկ Հարությունյանի շնորհավորանքին և որպես Արցախի Հանրպետության ժողովրդի մասնիկ, արգելում եմ իմ անունից որևէ հայտարարություն անել՝ կանխավ ինձ հետ չհամաձայնեցնելով»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ