ՀՀ նախագահը պետք է վերկուսակցական անձնավորություն լինի, սակայն այսօրվա թեկնածուն հանդիսանում է կուսակցության անդամ, որին ներկայացրել է այսօրվա իշխանության, կառավարության անդամները: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«ՀՀ նախագահը պետք է լինի նաև հավասարակշռող անձնավորություն, համախմբող, չպետք է մոռանանք, որ մեր Սահմանադրությամբ ՀՀ գլուխը նախագահն է: Սակայան միշտ այսօրվա ղեկավարությունը ոչ թե գործով, այլ ավելի շատ ցուցադրական կերպով փորձել է ցույց տալ, որ ինքն է ավելի կարևոր, քան իշխանության մնացած բոլոր թևերը»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը