01 03 2022

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի մարտի 2-ին

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի մարտի 2-ին

Ուկրաինական և ռուսական կողմերի միջև նոր բանակցությունները նախատեսված են մարտի 2-ին, բանակցությունների հաջորդ փուլի ժամկետի մասին տեղեկություն է տարածել ուկրաինական Zerkalo Nedeli հրատարակությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իր հերթին, ուկրաինական Glavkom հրատարակությունը, հղում անելով ուկրաինական պատվիրակության աղբյուրներին, հայտնել է այն պայմանների մասին, որոնք առաջ են քաշվել կողմերի կողմից առաջին հանդիպման ժամանակ։

Մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանը, իբր, Ուկրաինայից պահանջել է հանրաքվեով ամրապնդել իր ոչ դաշինքային կարգավիճակը խորհրդարանական մակարդակով, ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները համապատասխան շրջանների վարչական սահմաններում և փակել Ղրիմը վերադարձնելու Կիևի պահանջը։

Ուկրաինան, գրում է թերթը, խնդրել է ապահովել լռության ռեժիմ և դուրս բերել ռուսական զորքերը իր տարածքից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ